Բաժիններ՝

ՌԴ-ն դեպի արևմտյան սահմաններ է տեղափոխել երեք բանակ և օդադեսանտային զորքերի երեք միավորում

Ռուսաստանը հսկիչ ստուգման ընթացքում հաջողությամբ իր արեւմտյան սահմաններ է տեղափոխել երեք բանակ եւ օդադեսանտային զորքերի (ՕԴԶ) երեք միավորում: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ապրիլի 13-ին հանդես գալով Սեւերոմորսկում կայացած խորհրդակցության ժամանակ:

Նրա խոսքով՝ զորքերն ուղարկվել են «ուսումնամարտական առաջադրանքների կատարման շրջաններ»: Շոյգուն նշել է, որ դա արվել է ՆԱՏՕ-ի կողմից սպառնալիքներին ի պատասխան: «Հակազդելով դաշինքի՝ Ռուսաստանին սպառնացող ռազմական գործունեությանը, մենք համապատասխան միջոցներ ենք ձեռնարկել»,-ասել է Շոյգուն:

Նա հավելել է, որ զորքերը ցուցաբերել են «երկրի ռազմական անվտանգության ապահովման խնդրի կատարման լիակատար պատրաստություն եւ ունակություն»:

«Ներկայում տվյալ միավորումները գործի են դրվել վարժանքներում»,-հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարը:

Նա հավելել է, որ զինված ուժերի հսկիչ ստուգումը, որի ընթացքում զորքերը զորավարժությունների համար տեղափոխվել են ՌԴ-ի արեւմտյան սահմաններ, պլանավորվում է ավարտել երկու շաբաթվա ընթացքում:

Ապրիլի 6-ին Ռուսաստանի զինված ուժերը հսկիչ ստուգում են սկսել ուսուցման ձմեռային ժամանակաշրջանում: Հաղորդվել է, որ զորավարժությունները կանցկացվեն բոլոր ռազմական օկրուգներում: Այդ ժամանակ ՌԴ պաշտպանության նախարարությունում ճշտել են, որ ռուսաստանցի զինվորականները ապրիլին կանցկացնեն ավելի քան 4 հազար վարժանքներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս