Առողջապահության նախարարությունը հրապարակել է կամավոր պատվաստված քաղաքացիների անունները

Ապրիլի 13-ից Հայաստանում սկսվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ լայնածավալ պատվաստումների գործընթացը: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:

Պատվաստման համար առանձնացվել են ռիսկի խմբեր, դրանք են` 65 և բարձր տարիքի անձինք, 18-64 տարեկան քրոնիկ հիվանդները, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներն ու աշխատակիցները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները:

Նշենք, որ Հայաստան են ներկրվել 24000 դեղաչափ «AstraZeneca» և 15000 դեղաչափ՝ 7500 անձի համար «Sputnik-V» պատվաստանյութերը: Պատվաստումներն իրականացվում են կամավորության սկզբունքով` ռիսկի խմբերի շրջանում:

Ռիսկի խմբերում ընդգրկված 55-ից ցածր տարիքի անձինք կպատվաստվեն «Sputnik-V» պատվաստանյութով, իսկ 55-ից բարձր տարիք ունեցողները՝ «AstraZeneca»-ով:

Հավելենք նաև, որ նախկինում ձեռք բերված 2000 դեղաչափ «Sputnik-V» պատվաստանյութով պատվաստվել են COVID-19 սպասարկող բժշկական կենտրոնների բուժանձնակազմերը:

Պատվաստված քաղաքացիներ`

·    Արտեմ Ալեքսանյան

·    Պապոյան Եվգենիա

·    ՍԳԼ ԲԿ պոլիկլինիկայի բժշկուհի` Հասմիկ Մելիքսեթյան:

Տեսանյութեր

Լրահոս