«Պատերազմի համար հիմնական մեղավորները նախկին իշխանություններն են» Իմքայլական պատգամավոր
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ Արցախի հակամարտության երկու հակամարտող կողմերից մեկն ունենալով փաստացի նավթադոլարներ, խրված լինելով կոռուպցիայի մեջ, այդուհանդերձ զինվել է ու զինել է իր բանակը: Մինչդեռ Հայաստանում, ըստ պատգամավորի, տեղի է ունեցել բանակի թալան:
«Բնականաբար, այս 25 տարիների ընթացքում գալու-հասնելու էր ուժերի անհամադրելիության այնպիսի վիճակի, որը 2,5 տարվա ընթացքում մեզ չի հաջողվել բեկել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Վ. Ալեքսանյանը:
168.am-ի հարցին՝ Արցախի մեծ մասը կորցնելու, հազարավոր զոհերի, անհայտ կորածների ու գերեվարված անձանց համար ո՞վ է մեղավոր, Վահագն Ալեքսանյանը պատասխանեց. «Բնականաբար, հիմնական մեղքի բաժինը այն մարդկանցն է, որոնք 25 տարի շարունակ թալանել են բանակը»:
Ճշտող հարցին՝ ներկայիս իշխանությունը մեղավոր չէ՞ , նա պատասխանեց. «Ներկայիս իշխանությունը մեղավոր է այնքանով, որ 2,5 տարում չի կարողացել բեկել այն ուժերի հետ հարաբերակցությունը, որը ձևավորվել էր նախկին ապիկար իշխանությունների ժամանակ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում