Բաժիններ՝

ԵՄ-ն այսօր պաշտպանում է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ամենաարմատական քաղաքական ուղեգիծը. Զարիֆ

Եվրամիության քաղաքականությունն այսօր փաստորեն նշանակում է Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի ամենաարմատական ուղեգծի պաշտպանություն: Ապրիլի 13-ին այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը մամուլի ասուլիսում, որը հրավիրվել էր ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավորովի հետ կայացած բանակցություններից հետո։

«Եվրոպան ոչ միայն պաշտպանում է ԱՄՆ-ի դիրքորոշումն, այլեւ փաստորեն պաշտպանում է ամենաարմատական հոսանքն ամերիկյան քաղաքականության մեջ»,- ասել է նա: Դիվանագետի խոսքով՝ «Եվրամիությունը չդատապարտեց Իրանի ժողովրդին պարենի եւ դեղորայքի մատակարարումների խոչընդոտման՝ ԱՄՆ-ի գործողությունները, ինչպես նաեւ դիվերսիան Նաթանզում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս