Բաժիններ՝

ՊՍԺ-ը մտածում է Մեսսիին, Քեյնին կամ Սալահին ձեռք բերելու մասին, եթե Մբապեն հեռանա

ՊՍԺ-ն պատրաստվում է հարձակվող Կիլիան Մբապեի հնարավոր հեռանալուն, հաղորդում է As-ը՝ Telefoot-ի հղումով:

Փարիզցիները բանակցություններ են վարում 22-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ, բայց դեռ պետք է համաձայնության գան:

Ֆրանսիացին պլանավորում է որոշում կայացնել մրցաշրջանի ավարտին, որպեսզի չխանգարի ՊՍԺ-ին պայքարել Ֆրանսիայի չեմպիոնության ու Չեմպիոնների լիգայի գավաթակիր դառնալու համար:

ՊՍԺ-ն աշխատում է Մբապեին փոխարինելու մի քանի տարբերակների վրա: Նրանց թվում են «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ում ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն, «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը, ում ցանկանում է փարիզցի մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, և «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս