«Գերիների վերադարձ VS Մեղրիի թեմա»․ Ալեն Ղևոնդյան

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գերիների վերադարձ VS Մեղրիի թեմա․
Ու քանի որ ռուսներն ու Իրանը դեմ են միջանցքին, քանի որ գիտեն դա ինչ սպառնալքիներ ունի իր մեջ, էս ՀՀ գլխավոր ստահակը թեման գցելու է հատկապես ռուսների գրպանը …

Սրանով նաև հակառուսկանության հերթական ալիք է ստեղծելու՝ ասելով՝ նայեք ռուսները չեն ուզում ձեր երեխեքին վերադարձնեն, իսկ Մեղրին ի՞նչ «գորշ մարզ է…»

Սրան միանալու են հակառուսական ցանցի մյուս սեգմենտները՝ կուսակցությունները, անհատները, փորձագետները, վարձավճարով տրվող քաղ.գործիչները…

Ստահակը ուղղակի բարձր կատարողականով աշխատում է Ադրբեջանի ու Թուրքիայի համար… Բայց ֆանտաստիկը այլ է, գնում է Մոսկվա, սկսում կմկմալ… ու սրան թվում է, թե ֆռացնում է որևէ մեկին…

Մի բան ֆիքսեք հստակ, ինքը որևէ սահման չունի, որ ունակ չլինի հատելու, չունի որևէ կարմիր գիծ, արժեք … մանկուրտ է… быдло…

Հենց այս կանխավարկածով է պետք դիտարկել այն գործողությունները, որոնք պետք է արվեն սրանց դեմ…
Այս պրոցեսին զուգահեռ իմացե՛ք, սկսելու է խաղաղապահների ապալեգիտիմացման գործընթաց … ԱՄՆ-ից արդեն հստակ ու բացահայտ մեսիջներն են ուղարկվում այս մասով…

Կրկնում եմ, այն, ինչ սկսվեց 2008, իրացվեց 2018-ին, իսկ 2020-ին միջանկյալ արդյունքն ապահովեց. մի վերապահումով, ստահակը, ռուսերեն ասած, переусердствовал, ու հընթացս թռավ իրեն խաղի մեջ մտցրած «տերերի/բրոկերների» վրայից…

Մի բան էլ, եթե ձեզ թվում է, որ ամեն բան ավարտված է, սխալվում եք. հակառակը` ամեն բան նոր է սկսվում. դեռ ուժային հարաբերակցությանը համապատասխան ստատուս քվո չի հստատվել … մյուս կողմից դեռ փորձելու են «Նիկոլ-2» պրոյեկտներ անել, իսկ վատագույն տարբերակը դա քաղաքացիական բախումները կլինեն… մի տեսակ Լիբանան է հիշեցնում այս ամենը…

Էնպես որ՝ քաղաքական կուսակցություններ ստեղծելով առավել հեռուն նայեք, առաջիկա ընտրություններից հետո (եթե դրանք լինեն առհասարակ), տեղի են ունենալու միգուցե ևս մի քանի ընտրություններ … ինչպես նաև ռազմական գործողություններ …

Մի խոսքով՝ «ուրախ» է… պատրաստվեք երկար պայքարի, բայց ոչ FB-ում՝ հիշելով, որ կհաղթի նա, ով ցանց կստեղծի»։

Տեսանյութեր

Լրահոս