Բաժիններ՝

Թմրամիջոցների դեմ պայքարելու համար համատեղ օպերատիվ քննչական խմբերի ստեղծումը կառաջացնի ֆինանսական բեռ

ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց  «Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի և բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2000 թվականի նոյեմբերի 30-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին նախագիծը։

Ներկայացնելով նախագիծը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն ասաց, որ առաջարկվող փոփոխությունների արդյունքում նախատեսվում է իրավական հիմքեր համատեղել օպերատիվ հետախուզական և այլ միջոցառումներ անցկացնելու նպատակով համատեղ օպերատիվ քննչական խմբեր ստեղծելու և օպերատիվ հետախուզական միջոցառումների անցկացման շրջանակն ընդլայնելու վերաբերյալ։

«Ըստ էության արձանագրության մեջ առկա են դրույթներ, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի համար ֆինանսական պարտավորությունների առաջացման։ Վավերացումից հետո արձանագրությամբ ամրագրվող հասկացությունների սահմանումներն անհրաժեշտ կլինի ամրագրել նաև  «Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի» մասին օրենքում, ինչպես նաև դրանից բխող ենթաօրենսդրական ակտերում»,- նշեց փոխոստիկանապետը։

Քննարկելուց հետո, հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս