Պետդումայի նախագահ Վոլոդինը կհանդիպի Հայաստանի խորհրդարանի և Ուզբեկստանի Սենատի խոսակների հետ

Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ապրիլի 9-ին լրագրողներին հայտնել է հաջորդ շաբաթ Հայաստանի խորհրդարանի եւ Ուզբեկստանի Սենատի խոսնակների գլխավորած պատվիրակությունների հետ կայանալիք հանդիպումների մասին:

«Հաջորդ շաբաթ պլանավորված են միջազգային հանդիպումներ: Պետդումա կայցելեն Հայաստանի եւ Ուզբեկստանի խորհրդարանների պատվիրակությունները՝ խոսնակների գլխավորությամբ»,- ասել է Վոլոդինը:

«Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի եւ Ուզբեկստանի խորհրդարանի Սենատի նախագահ Տանզիլա Նարբաեւայի հետ երկկողմ հանդիպումների ընթացքում մենք կշարունակենք երկխոսությունը միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմման շուրջը»,- հավելել է նա: Ինչպես ճշտել են Պետդումայի մամուլի ծառայությունում, Միրզոյանի հետ հանդիպումը պլանավորված է ապրիլի 13-ին, իսկ Նարբաեւայի հետ՝ ապրիլի 14-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Տեսանյութեր

Լրահոս