
Ֆրանսիայի կառավարությունը կորոնավիրուսի պայմաններում մեծացնելու է օդային տրանսպորտի ոլորտում իր օժանդակությունը

Ֆրանսիայի կառավարությունը հաստատակամ է կորոնավիրուսի համավարակի պայմաններում ուժեղ աջակցություն տրամադրելու օդային տրանսպորտին: Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մյերը:
Նա հայտնել է, որ իրենք շարունակելու են օժանդակել ֆրանսիական օդային տրանսպորտի ոլորտին, այս ոլորտում գործունեություն իրականացնող փոքր և միջին ընկերություններին, աերոտիեզերական արդյունաբերությանը:
Ավելի վաղ կառավարությունը հայտնել էր, որ ցանկանում է Air France-KLM ընկերության մեջ իր բաժնեմասը ավելացնել մինչև 30 տոկոսի: