Հռոմի պապը Համաշխարհային բանկին և ԱՄՀ-ին կոչ է արել կրճատելու ամենաաղքատ երկրների պարտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապն Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եւ Համաշխարհային բանկի (ՀԲ)՝ այս օրերին տեղի ունեցող գարնանային նստաշրջանի առթիվ դիմել է այդ կազմակերպությունների պաշտոնյաներին եւ նրանց կոչ արել զգալիորեն կրճատելու ամենաաղքատ երկրների պարտքերը, որոնք ավելացել են կորոնավիրուսի համավարակի պատճառով: Քահանայապետի նամակի տեքստն ապրիլի 8-ին հրապարակել է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը:
«Տնտեսական, ֆինանսական եւ սոցիալական համերաշխության պահպանման հանձնառություններն ինչ-որ շատ ավելին են ներառում իրենց մեջ, քան շռայլության ակտերի դիպվածային իրականացումը»,- ասված է Ֆրանցիսկսի ուղերձում: «Անհրաժեշտ է պայքարել աղքատության, անհավասարության, գործազրկության, բնակարանի պակասի, սակավահողության եւ մարդկանց սոցիալական եւ աշխատանքային իրավունքների չպահպանման կառուցվածաքային պատճառների դեմ»,- ամփոփել է քահանայապետը: Հռոմի պապը կոչ է արել ստեղծելու գոբալ կառավարման նոր եւ վերականգնելու հին ինստիտուտները, որպեսզի կառուցվի միջազգային հարաբերությունների նոր ցանց մարդկային ներուժի ամբողջական զարգացման աջակցության համար:
Նրա կարծիքով՝ «դա պարտադիր կհանգեցնի այն բանին, որ ամենաաղքատ եւ ամենաքիչ զարգացած երկրներն ավելի նշանակալի դեր կստանան աշխարհում որոշումների ընդունման գործում, եւ կդյուրացնի նրանց մուտքի հնարավորությունը միջազգային շուկա»: Քահանայանպետը նաեւ հերթական անգամ հիշեցրել է պետությոնների միջեւ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արդարացի բաշխման անհրաժեշտության մասին: «Տվյալ դեպքում մենք չենք կարող շուկայական տնտեսության օրենքներին թույլ տալ հաղթանակ տանելու սիրո օրենքների եւ բոլոր մարդկանց առողջության նկատմամբ»,- հավելել էՖրանցիսկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: