Գրիգոր Մուրադյանը դատարանից պահանջում է վերացնել ՍԴ նախագահի կարգադրությունն ու իրեն վերականգնել պաշտոնում

ՀՀ վարչական դատարանում ընթանում է ՍԴ նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանի հայցի դատաքննությունը՝ ընդդեմ ՍԴ նախագահի պաշտոնում ապօրինի ճանապարհով հայտնված Արման Դիլանյանի և նրա կողմից կայացված ապօրինի որոշման: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

Գրիգոր Մուրադյանը պահանջում է պարտավորեցնել վերացնելու իրեն խորհրդականի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ 2020թ․ հոկտեմբերի 22-ի. Հ.39 կարգադրությունը, վերականգնել ՍԴ նախագահի խորհրդականի պաշտոնում, ինչպես նաև վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը։

Նախագահող դատավորը Մհեր Պետրոսյանն է։ Որպես երրորդ անձ դատարանի նախաձեռնությամբ ներգրավված է ֆինանսների նախարարությունը։

Տեսանյութեր

Լրահոս