Բաժիններ՝

Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են առաքել Ասկերանի Խնածախ համայնք․ ՌԴ ՊՆ

Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իրականացնել իր առջև դրված խնդիրները․ ռուս խաղաղապահները, մասնավորապես, Շուշի քաղաքի շրջանում գազատարի վնասված հատվածի վերականգնման աշխատանքների ժամանակ ապահովել են աշխատակիցների անվտանգությունը, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Նշվում է՝ մարդասիրական արձագանքման կենտրոնի զինծառայողները աշխատակիցներին ուղեկցել են վթարի վայր և ապահովել գազատարի աշխատանքների անվտանգ անցկացումը:

Բացի այդ, ռուս խաղաղապահները Արցախի Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի բնակիչներին են առաքել ռուսական հասարակական կազմակերպությունների և բարեգործական հիմնադրամների կողմից տրամադրած հումանիտար օգնությունը։

«Հումանիտար ակցիայի ընթացքում ռուս խաղաղապահները բազմազավակ ընտանիքներին, հարկադիր վերաբնակներին և փախստականներին են հանձնել մանկական մահճակալներ, ծածկոցներ, բարձեր, սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս