ՊՍԺ-ն հաղթեց «Բավարիա»-ին, «Չելսի»-ն` «Պորտու»-ին. ՉԼ
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան քառորդ եզրափակչի հերթական խաղերը: Մյուխենի «Բավարիա»-ն սեփական հարկի տակ ընդունելով ՊՍԺ-ին զիջեց ֆրանսիայի չեմպիոնին 2:3 հաշվով: Գերմանական ակումբի կազմում գոլերը խփեցին Էրիկ Շուպո-Մոտինգը և Թոմաս Մյուլերը, իսկ ՊՍԺ-ից` Կիլիան Մբապեն (դուբլ) և Մարկինյոսը:
Միաժամանակ ընթացող մյուս խաղում «Պորտու»-ն տանն խաղալով «Չելսի»-ի հետ պարտվեց 0:2 հաշվով: Լոնդոնյան ակումբից աչքի ընկան Մեյսոն Մաունթը ու Բեն Չիլուեն:
Թիմերի պատասխան հանդիպում կկայանա ապրիլի 13-ին: