Բաժիններ՝

Բնակարանային գողություններ Սյունիքի Ույծ գյուղում

Մարտի 16-ից 19-ն ընկած ժամանակահատվածում գողություն էր եղել Սիսիանի Ույծ համայնքում: Պատուհանից մտել ու հափշտակել էին կենցաղային իրեր՝ տանտիրոջը պատճառելով 130 հազար դրամի վնաս:

Հարուցվեց քրեական գործ: Սիսիանի ոստիկանները ձեռնամուխ եղան բնակարանային գողության բացահայտմանը: Շուտով նրանք օպերատիվ տվյալ ստացան, որ գողությունը կատարել են տուժողի հարևանները՝ 34 և 26 տարեկան երկու տղամարդիկ:

Մարզային վարչության գործընկերների և քննչական բաժնի աշխատակիցների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում օպերատիվ տվյալը հաստատվեց: Ոստիկանության Սիսիանի բաժին բերման ենթարկված տղամարդկանց մնում էր միայն ընդունել մեղքը, նաև հավելել, որ գողությունն արել են մարտի 17-ին:

Իրավապահներն արդեն պարզել էին, որ սա ամենը չէր: Մասնավորապես` մարտի 17-ին, մինչ այս գողությունը, 34-ամյա տղամարդը մտել էր մեկ այլ տուն և տարել կենցաղային իրեր: Իսկ մարտի սկզբին մտել էր Ույծ գյուղի մեկ այլ տուն, գողացել աշխատանքային գործիքներ և այլն: Հիմնավորվել է, որ երկու դեպքում էլ նրան օժանդակել էր 26-ամյա հարևանը:
Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է: Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս