Նոր Խարբերդում կատարված դանակահարությունը բացահայտվել է
Ապրիլի 1-ին Նոր Խարբերդ համայնքում դանակահարություն էր եղել: Ժամը 23-ի սահմաններում Նոր Խարբերդի 8-րդ փողոցում անցորդներից մեկն արնաքամ լինող տղամարդու էր տեսել, զանգել էր արտակարգ իրավիճակների նախարարություն, այնտեղից էլ ոստիկանություն էին զանգել։
Օպերատիվ խմբի մի մասը՝ Նոր Խարբերդ, մյուսը «Էրեբունի» բժշկական կենտրոն մեկնեցին։ Շտապօգնության բրիգադը վնասվածք ստացած տղամարդուն հիվանդանոց էր տեղափոխել։
Բժշկական կենտրոն հասնելուն պես ոստիկանները զրուցեցին բժշկի հետ. պարանոցի և բազկի կտրած-ծակած վերքերով էր տղամարդը բուժօգնության տեղափոխվել: Նա ալկոհոլի ազդեցության տակ էր և ի վիճակի չէր բացատություն տալու։
Նոր Խարբերդ մեկնած քրեական հետախույզները պարզեցին, որ տուժողը Նոր Խարբերդի 9-րդ փողոցի տներից մեկում մի քանի բաժակ խմել էր համագյուղացի 41-ամյա ընկերոջ հետ, հետո բակում վիճել էին, որի ընթացքում էլ ընկերը դանակահարել էր նրան։
Կասկածվողը նույն օրը բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Դանակը հայտնաբերվել է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: