«Բրիտանական շտամի մահաբերության տոկոսն ավելի ցածր է, ախտահանման ագրեսիվությունը՝ ավելի շատ». Նարեկ Զեյնալյան
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի խոսքով՝ կորոնավիրուսի բրիտանական շտամն ըստ էության վիրուսի մուտացված տարբերակն է, որը վիրուսների շրջանում շատ է լինում։
«Վիրուսը շրջանառելով բնության մեջ, որոշակի մուտացիաների է միշտ ենթարկվում։ Այլ ախտահանման ծավալով, ավելի պակաս մահաբերությամբ։ Մահաբերության տոկոսն ավելի ցածր է, բայց ախտահանման ագրեսիվությունը՝ ավելի շատ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Զեյնալյանը։
Նա միաժամանակ ընդգծեց, որ երբ հերթը հասնի կորոնավիրուսի դեմ իր պատվաստվելուն, կպատվաստվի այն պատվաստանյութով, որն այդ պահին կլինի։