Օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով
Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 7-9-ն օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։ Ապրիլի 8-9-ն օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Սյունիքի հովտային գոտում կհասնի +30…+33, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27…+29 աստիճանի։
Հանրապետության տարածքում՝
Ապրիլի 7-ի ցերեկը, 8-9-ը, 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 10-ի ցերեկը, 11-12-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 7-ի ցերեկը, 8-9-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Ապրիլի 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-12-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Երևան քաղաքի ապրիլի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 27.40C (1975 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -1.50C (1988 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 12.50C