Բաժիններ՝

«Մրցավարն առիթ է փնտրում, որ ինձ դեղին քարտ տա»․ Մեսսի

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին դժգոհ էր մրցավար Խամես Լատրեի աշխատանքից Լա Լիգայի 29-րդ տուրի «Վալյադոլիդի» դեմ խաղում (1:0):

Եթե ​​արգենտինացին դեղին քարտ ստանար այս խաղում, ապա նա կկորցներ Կլասիկոյին մասնակցելու հնարավորությունը: «Բարսայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը նույն իրավիճակում էր: Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպումը կկայանա հաջորդ տուրում:

Movistar + տեսախցիկները ֆիքսել են Մեսսիի խոսքերը մրցավարի աշխատանքի վերաբերյալ՝ ուղղված «Բարսելոնայի» պատվիրակ Կառլես Նավալին։

«Նա առիթ է փնտրում ինձ քարտը ցույց տալու համար։ Անհավատալի է»,- ասել է «Բարսելոնայի» ավագը։

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս