
«Անհամբեր սպասում ենք Կլասիկոյին»․ «Բարսայի» պաստառը՝ «Ռեալի» մարզադաշտի մոտ

«Բարսելոնան» «Ռեալի» տնային մարզադաշտի՝ «Սանտիագո Բեռնաբեուի» մոտ պաստառ է փակցրել:
Պաստառի վրա պատկերված են կատալոնական ակումբի կիսապաշտպաններ Պեդրին և Ֆրենկիե դե Յոնգը: Նրանց լուսանկարին գրված են «Մենք անհամբեր սպասում ենք Կլասիկային» բառերը:
Նշենք, որ պաստառը պատրաստվել է նույն ոճով, ինչ նախընտրական արշավի ընթացքում Ժոան Լապորտան ցուցադրեց Մադրիդի «Ռեալի» մարզադաշտում: Դա տեղի է ունեցել դեկտեմբերի կեսերին: Նա հաղթեց ընտրություններում և դարձավ «Բարսայի» նախագահ:
Մադրիդի «Ռեալը» ապրիլի 10-ին՝ շաբաթ օրը, հյուրընկալելու է «Բարսելոնային»:
Սիրարփի Աղաբաբյան