Բաժիններ՝

Մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն հինգ մարզիկներ

Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց թիմը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 5 մարզիկ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնում է Հայաստանի ընտրանու մարզիչ Հակոբ Սերոբյանը: Խոսելով թբիլիսյան ուսումնամարզական հավաքի մասին՝ մասնագետը շեշտեց, որ հավաքը արդյունավետ է եղել, հատկապես՝ Արթուր Դավթյանի համար: «Արթուրը քիչ-քիչ վերագտնում է իր մարզավիճակը: Օլիմպիական խաղերի համար նախատեսված վարժոթյունը դեռևս պատրաստ չէ»,- ասաց նա:

Եվրոպայի առաջնությանը կմասկցեն Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Արմեն Պետրոսյանը և Գագիկ Խաչիկյանը: Հավաքական թիմը մրցավայր կմեկնի ապրիլի 18-ին և կվերադառնա 26-ին: Եվրոպայի այս առաջնությունը կկայանա Շվեյցարիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս