Ֆուտզալի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ՈԵՒՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ-2022-ի որակավորման խմբային փուլի վերջին երկու մրցափուլերին ընդառաջ սկսել է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Լուան Բարբոսա Մյուլլեր – «Ֆունդաո» (Պորտուգալիա)
Ռոբերտ Բոյարկին – «Ռոստով» (Ռուսաստան)
Արտյոմ Զաքարյան – «Արարատ-Արմենիա»
Էրիկ Հարությունյան – ՀՊՏՀ
Արթուր Մկրտչյան – «Լեո»
Սարո Գալստյան – «Լեո»
Գարեգին Մաշումյան – «Լեո»
Սարգիս Մարգարյան – «Բորիսով-900» (Բելառուս)
Վլադիմիր Սանոսյան – «Դինամո Սամարա» (Ռուսաստան)
Դավիթ Ասլանյան – «ՎՌԶ» (Բելառուս)
Արթուր Մելքոնյան – «Ստալիցա» (Բելառուս)
Վիտինյո – «Լյուբավա» (Լեհաստան)
Ռաֆիկ Բաղդասարյան – «Սիգմա-Կ» (Ռուսաստան)
Ռաֆիկ Մելիքյան – «Արարատ-Արմենիա»
Նիկիտա Խրոմիխ – «Դինամո Սամարա» (Ռուսաստան)
Դենիս Նևեդրով – «Տյումեն» (Ռուսաստան)
Այս անգամ հավաքականին են միացել նաև Նորիլսկի «Նիկելի» բրազիլացի խաղացողներ Ժուլիո Սեզար Բրոլո Զանոտտոն և Ալեքս Ապարեսիդու Ֆելիպե Սանթոսը, որոնք կմարզվեն թիմի հետ, սակայն, համապատասխան փաստաթղթերի բացակայության պատճառով, առայժմ չեն կարողանա մասնակցել պաշտոնական հանդիպումների:
ՈՒԵՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլի վերջին երկու մրցափուլերում Հայաստանի ազգային հավաքականը նախ ապրիլի 9-ին Երևանում կհյուրընկալի Ռուսաստանի ընտրանուն, ապա ապրիլի 14-ին Փարիզում ուժերը կչափի Ֆրանսիայի հավաքականի հետ։