«Այս վիժվածքները մեզ լկտիաբար կտրում են թե՛ մեր հին արմատներից, թե՛ զրկում են մեր մեռելներին քրիստոնեաբար սգալու տարրական հնարավորությունից»․ Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկվանից տասնյակ հազարավոր ընտանիքներ չգիտեն՝ ոնց կազմակերպեն իրենց կորցրած հարազատների եւ մերձավորների զատկյան հիշատակման արարողությունը։

Նախորդ տարվա համեմատ 10․000-ից ավել մահեր ունեցանք մեր երկրում՝ դավաճան ոհմակի պատճառով։

Թե Կովիդից մահացածների, թե պատերազմում նահատակվածների շիրիմներին մարդիկ ստիպված այցելում էին Զատկի օրը, կամ այսօր ՝ գործատուներից թույլտվություն խնդրելով։

Այս վիժվածքները մեզ լկտիաբար եւ անթաքույց կտրում են թե՛ մեր հին արմատներից, թե՛ զրկում են մեր մեռելներին քրիստոնեաբար սգալու տարրական հնարավորությունից։

Իրենք ո՛չ հայրենիք ունեն, ո՛չ ընտանիքի արժեքը գիտեն, ո՛չ էլ հարազատի կորստի ցավը։
Բա մե՞նք»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930