
«Ազարի հետ կապված պլաններ չկան»․ Զիդան

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Էդեն Ազարի ու Տոնի Կրոսի մասին, ովքեր ապաքինվում են վնասվածքներից:
«Մենք Ազարի հետ կապված ծրագրեր չունենք: Մենք չենք պատրաստվում ստիպել վերականգնվել նրան: Մենք փոքր-փոքր շարժվում ենք առաջ:
Չեմ կարող ասել, թե երբ կտեսնենք նրան խաղադաշտում: Եթե նա ապաքինվի երեք օրվա ընթացքում, ուրեմն հիանալի է: Եթե 10 օր հետո` լավ: Մենք ուրախ ենք, որ իրավիճակը բարելավվում է:
Կրոսը մնաց ակումբի բազայում և մարզվեց մեզ հետ: Քանի որ դեռ շատ հանդիպումներ ունենք անցկացնելու, մենք հիմարություն չենք անի: Տեսնենք, թե ինչպես կգործենք այս իրավիճակում: Առողջությունն ամենակարևորն է:
Երանի իմ բոլոր խաղացողներն առողջ լինեին, բայց դա մեր գործը չէ: Ամեն ինչ շատ մեծ նշանակություն ունի: Մնացել է լիգայի տասը հանդիպումը, մենք պետք է կենտրոնանանք դրա վրա»,- ասել է Զիդանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ազարը և Կրոսը մարզվում են Մադրիդի «Ռեալի» ընդհանուր խմբում և կարող են խաղալ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Լիվերպուլի» դեմ առաջին խաղում, որը կկայանա ապրիլի 6-ին:
Սիրարփի Աղաբաբյան