Կոճապղպեղային յուղ էներգիայի, գեղեցկության և առողջության համար
Իր օգտակար հատկություններով զարմանալի այս արմատը կարող է էականորեն լավացնել ձեր տրամադրությունը, արտաքին տեսքն ու ֆիզիկական ինքնազգացողությունը: Այս մասին տեղեկացնում է gornnisa.ru կայքը:
Պատրաստման եղանակը՝
Անհրաժեշտ է հրակայուն բաժակ, քերիչ, պատրաստի յուղի համար տարա՝ ամուր փակվող կափարիչով:
Անհրաժեշտ բաղադրիչները՝
Թարմ կոճապղպեղ – 1 բաժակ
Ձիթայուղ – 1-1.5 բաժակ
Կոճապղպեղի արմատը լավ լվանալ, չորացնել: Քերել մանր քերիչով, դնել հրակայուն բաժակի մեջ, վրան լցնել ձիթայուղ, լավ խառնել:
Ջեռոցը տաքացնել մինչև 70 աստիճան, այս ջերմաստիճանի տակ խառնուրդը թրմել 2 ժամվա ընթացքում:
Սառեցնել, անցկացնել թանզիֆով, ամուր փակել կափարիչով:
Այսպիսի յուղը կարող է սառը տեղում պահվել 4-5 ամիս:
Կիրառման եղանակը՝
ա. հոգնածության և նյարդային վիճակի դեպքում
Հոգեկան հավասարակշռությունը վերականգնելու համար կոճապղպեղի յուղը շնչեք աջ ու ձախ քթանցքներով հաջորդաբար 2-3 րոպե:
Քսեք սրտի ռիթմի կետերին, ձեռքերի դաստակներին:
բ. դեմքի թարմ գույնի ու մանր կնճիռների նվազեցման համար
Այս յուղի 4 կաթիլը խառնել ձեր դեմքի գիշերային քսուքին: Օգտագործել գիշերը, քսել մաքուր մաշկին:
գ. մկանացավերի ու հոդացավերի դեպքում
Այս ցավերի դեպքում կոճապղպեղի յուղը փափուկ մերսող շարժումներով քսել ցավող հատվածին: Կես ժամ անց թեթևություն կզգաք:
Պատրաստեց 168.am-ը