Բաժիններ՝

Բռնցքամարտիկները շարունակում են հաջող ելույթները Ուկրաինայի մրցաշարում

Հայ բռնցքամարտիկները շարունակում են հաջող ելույթները Ուկրաինային միջազգային մրցաշարում:

Հայ պատվիրակները շարունակում են իրենց հաջող ելույթները Ուկրաինայի Խերսոն քաղաքում ընթացող Միկոլի Մանգերայի անվան 15-րդ միջազգային մրցաշարում: Մրցումների երկրորդ օրը ռինգ դուրս եկած հայ բոլոր բռնցքամարտիկները հաղթանակ տոնեցին՝ ընդորում վնասվածքից հետո ռինգ վերադարձած 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը իր մրցակցին հաղթեց տեխնիկական նոկաուտով։ Ուկրաինացի Ստանիսլավ Դորոշենկոյի հետ պայքարում նա առաջին իսկ ռաունդում նոկդաունի ենթարկեց մրցակցին և քանի որ ուկրաինացին ուժեղ հարված էր բաց թողել նրա մարտավկաները թույլ չտվեցին շարունակել մենամարտը։Հաղթանակ տոնեց նաև գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, ով առավելության հասավ Զաուր Մուտալիմովի նկատմամբ։ Հաղթանակ գրանցվեց նաև Արման Դարչինյանի օգտին, որի մրցակիցը հրաժարվել էր պայքարից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930