«Մրցավարներն օգնում են «Ռեալին»՝ սկսած երիտասարդական թիմերից»․ Պիկե
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն կիսվել է մանկական մրցաշարերից մեկում «Ռեալի» դեմ խաղալու իր հիշողություններով:
Կատալոնական ակումբն առաջատար էր 2:0 հաշվով, բայց պարտվեց 2:3 հաշվով: Ալբերտո Լաուրան, ով այժմ խաղում է իսպանական երրորդ դիվիզիոնի ակումբում, հեթ-տրիկի հեղինակ դարձավ մադրիդցիների կազմում:
Հաղթական գոլը գրանցվեց Պիկեից գնդակը խլելուց հետո:
«Դա խախտում էր, տղաս: Մրցավարներն օգնում են Մադրիդի «Ռեալին»՝ սկսած երիտասարդական թիմերից»,- ասել է Պիկեն՝ դիտելով Movistar վավերագրական ֆիլմի դրվագի կրկնությունները:
Սիրարփի Աղաբաբյան