Բաժիններ՝

Լապորտան և Ռայոլան քննարկել են Դե Լիգտի տեղափոխությունը Հոլանդի հետ կապված հանդիպման ժամանակ

Գործակալ Մինո Ռայոլայի հետ հանդիպման ժամանակ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան քննարկել է ոչ միայն հարձակվող Էրլինգ Հոլանդի հնարավոր տեղափոխությունը Դորտմունդի «Բորուսիայից»:

El Chiringuito հեռուստաընկերության փոխանցմամբ ՝ զրույցի ընթացքում Լապորտան և Ռայոլան քննարկել են «Յուվենթուսի» պաշտպան Մաթիաս դե Լիգտի հնարավոր տեղափոխությունը կատալոնական ակումբ:

21-ամյա կենտրոնական պաշտպանն այս մրցաշրջանում 16 խաղ է անցկացրել Ա Սերիայում և չի կարողացել գրավել դարպասը: Դե Լիգտը երկրորդ մրցաշրջանն է խաղում «Յուվենթուսում», մինչ այդ նա խաղում էր «Այաքսում»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930