
«Ես ինքս ինձ ասում եմ, որ ես ամենալավն եմ, երբ դուրս եմ գալիս խաղադաշտ»․ Մբապե

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իր նկատմամբ վերաբերմունքի մասին:
«Երբ ես դուրս եմ գալիս խաղադաշտ, ինքս ինձ ասում եմ, որ ես ամենալավն եմ: Եվ ես խաղացի՝ ինչպես Մեսսիի, այնպես էլ՝ Կրիշտիանու Ռոնալդուի դեմ: Նրանք ինձանից ավելի որակյալ ֆուտբոլիստներ են, նրանք հասել են միլիարդ տարբեր բաների, որոնք ես չունեմ: Բայց իմ գլխում միշտ ինքս ինձ ասում եմ, որ ես ամենալավն եմ, քանի որ այսպիսով դու ոչ մի սահման չես դնում ինքդ քո առջև և փորձում ես ցույց տալ լավագույն ֆուտբոլը:
Իհարկե, երբեմն մարդիկ դա չեն հասկանում, քանի որ այս թեմայի շուրջ որոշակի պատնեշ է ստեղծվել: Մենք միմյանց չենք բացատրում, թե ինչ է էգոն»,- ասել է Մբապեն RMC Sport-ին տված հարցազրույցում:
Սիրարփի Աղաբաբյան