Բաժիններ՝

Եվրոպական խաղերում ընդգրկվել է ևս երկու նոր մարզաձև

Եվրոպայի օլիմպիական կոմիտեն ընդլայնում է Եվրոպական խաղերի ծրագրում եղած մարզաձևերի ցանկը:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: 2023թ. ամռանը Լեհաստանում կայանալիք երրորդ խաղերում հանդես կգան նաև ժայռամագլցման ու եռամարտի ներկայացուցիչները:

Խաղերը համակարգող հանձնաժողովի նախագահ Հասան Արատն ասել է, որ նշած մարզաձևերը հետաքրքիր են, սիրված են երկրպագուների շրջանում: 2023-ի խաղերի ծրագիրը կլինի համապարփակ և նորարարական: Տոկիոյի Օլիմպիական խաղերում իր նորամուտը նշող սպորտային լեռնագնացությունը առաջին անգամ կներկայանա Եվրոպականում: Մի շարք մարզաձևերում կխաղարկվեն Փարիզ-2024 ամառային մարզահանդեսի ուղեգրեր:

EOC համակարգող հանձնաժողովը շարունակում է բանակցությունները մարզական ֆեդերացիաների հետ՝ մարզաձևերի ցանկը ընդլայնելու վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս