
Ռոնալդուի ավագի թևկապը 63.000 եվրոյով վաճառել են Սերբիայի բարեգործական աճուրդում

Քրիշտիանու Ռոնալդուի ավագի թեւկապը, որը նա գետին էր նետել Բելգրադում Սերբիայի եւ Պորտուգալիայի հավաքականների մրցամարտի ժամանակ, 7,5 միլիոն դինարով (63,8 հազար եվրոյով) վաճառվել է Սերբիայի բարեգործական աճուրդում: Այս տվյալներն ապրիլի 2-ին հրապարակել է բարեգործական աճուրդի առցանց պորտալը, որտեղ երեք օր շարունակ խաղագումարների պայքար է ընթացել:
Հաղորդվում է, որ աճուրդը փակվելուց առաջ վերջին րոպեներին թեւկապի համար պայքարն ակտիվացել է: Գինը 6 միլիոն դինարից հասել է մինչեւ 7,5 միլիոն դինար, սակայն վերջին վայրկյաններին MozzartBet լոգինով աճուրդի մասնակիցն իր մրցակիցներից առաջ է անցել նվազագույն 10 դինարով: «Փողը կուղարկվի հիվանդ երեխայի բուժմանը»,- հայտնել են կազմակերպիչները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: