Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստն անվերջ ընդմիջվում է

Այսօր վերսկսված ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման գործով նիստի ընթացքում, քիչ առաջ դատախազ Գևորգ Բաղդասարյանը դատարանին ներկայացրեց ՍԴ դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին միջնորդությունը:

Դատարանը ընդմիջում հայտարարեց, որ պաշտպանական կողմին տրամադրվի դատախազների միջնորդությունը:

Ընդմիջումից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին անհապաղ քննարկել իրենց՝ քրեական հետապնդումը կասեցնելու միջնորդությունները, սակայն Աննա Դանիբեկյանը կրկին ընդմիջում հայտարարեց՝ այս անգամ դատական նիստին այդ պահին բացակայող մեղադրվող ու պաշտպանական կողմի անձանց ներկայությունն ապահովելու պատճառով:

Նկատենք, որ նիստը հետաձգվել է անորոշ ժամանակով:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930