
Տայվանում երկաթուղային աղետի զոհերի թիվը հասել է 48-ի

Տայվանում երկաթուղային աղետի զոհերի թիվը, վերջին պաշտոնական տվյալներով՝ հասել է 48-ի: Եվս 118 ուղեւորներ հոսպիտալացվել են, հաղորդել է կղզու Կենտրոնական լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ այս պահին գնացքի դեֆորմացված վավգոններում այլեւս արգելափակված մարդիկ չեն մնացել: Taroko Express գնացքը, որտեղ գտնվել է 350 ուղեւոր, աղետի է ենթարկվել ապրիլի 2-ին Տայվանի արեւելքում թունելից դուրս գալիս:
Նախնական տվյալներով՝ գնացքը բախվել է ինժեներական բեռնատար ավտոմեքենային, որը ձեռքի արգելակով կանգնեցված չի եղել եւ ցած է իջել թեքությունից: Դրա հետեւանքով երկրորդ եւ երրորդ վագոնները դուրս են ընկել ռելսերից, հաջորդները դեֆորմացվել են թունելի պատին ստացած հարվածներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: