
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք

Արցախում ապրիլի 2-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք։ Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Մեկ օրում կատարվել է 55 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով Արցախում հասել է 22 122-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 499 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4 674 քաղաքացու հետազոտություն, որոնցից 615-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժվում է 18 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: