Եթե ապրլյանից դասեր չքաղեինք, 44-օրյա պատերազմը կարող էր տևել 15-20 օր և կորցնեինք ամբողջ Արցախը. Արտակ Դավթյան
Այսօր ողբում եւ հպարտանում ենք մեր քաջարի զինծառայողներվ, որոնք կատարելով խնդիր նահատակվեցին հանուն հայրենիքի եւ ապրիլյան քառօրյայի, եւ 44-օրյա պատերազմի ընթացքում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
Անդրադառնալով ապրիլյան քառօրյայի դասերին, նա նշեց. «Իհարկե, եթե ապրիլյանից դասեր քաղած չլինեինք, այս 44-օրյա պատերազմն այլ ելք կունենար եւ այլ ժամկետներում: Նախ, մենք կարող էինք ամբողջությամբ կորցնել Արցախը, երկրորդ, դա կարող էր արվել 15-20 օրվա ընթացքում»:
Արտակ Դավթյանը ընդգծեց, որ ապրիլյան քառօրյան մարտական գործողություններ էին, դասական գնահատմամբ դա պատերազմ չի կարելի որակել:
Տեսանյութն՝ այստեղ