Տայվանի արևելքում մարդատար գնացքը դուրս է ընկել ռելսերից
Տայվանում ռելսերից դուրս ընկած գնացքի առնվան 36 ուղեւորներ կյանքի նշաններ ցույց չեն տալիս: Այդ մասին հաղորդել է «Պինգո ժիբաո» թերթը՝ վկայակոչելով փրկարարներին: Թերթի տվյալաներով՝ վթարի հետեւանքով այս ժամին հոսպիտալացվել է առնվազն 61 մարդ: Ավելի վաղ կղզու Կենտրոնական լրատվական գործակալությունը հայտնել է, որ առնվազն չորս մարդ է զոհվել, 27-ը՝ վիրավորվել:
Taroko Express գնացքն ապրիլի 2-ին լեռնային թունելից դուրս գալիս դուրս է ընկել ռելսերից Հուալյանի գավառի տարածքում: Ութ վագոնից բաղկացած շարժակազմը Սինբեյ հյուսիսային քաղաքից մեկնում էր Թայդուն հարավ – արեւելյան գավառ եւ փոխադրում էր շուրջ 350 ուղեւոր: Առկա տեղեկություններով՝ երկրորդ եւ երրորդ վագոնները դուրս են ընկել ռելսերից, իսկ հաջորդները դեֆորմացվել են թունելի ներսում պատին ստացած հարվածից: Փրկարարներն այս ժամին ուղեւորներին տարահանել են առաջին չորս վագոններից:
Ամենից շատ տուժածները վերջին վագոններում են, որոնք մնացել են թունելում: Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը եղել է բախումն ինժեներական ավտոմոբիլի հետ, որը «վատ է կայանված եղել» եւ, ենթադրաբար, թեքությունից սահել է դեպի երկաթուղի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: