
12 երկրների դեսպանություններ են փակվել ԿԺԴՀ-ում երկրի բարդ իրադրության պատճառով

12 պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններ դադարեցրել են աշխատանքը ԿԺԴՀ-ում, իսկ միջազգային հումանիտար կազմակերպությունների ամբողջ անձնակազմը հեռացել է երկրից հանրապետության բարդ իրադրության, այդ թվում ապրանքների եւ դեղորայքի դեֆիցիտի պատճառով: Ապրիլի 1-ին Facebook-ի իր էջում այդ մասին հաղորդել է Փհենյանում ՌԴ-ի դեսպանությունը:
«Կորեայի մայրաքաղաքից հեռացողներին կարելի է հասկանալ. բնավ ամեն ոք չէ, որ կարող է դիմանալ իրենց խստությամբ աննախադեպ համընդհանուր սահմանափակումներին, անհրաժեշտ ապրանքների, այդ թվում դեղորայքի խստագույն դեֆիցիտին, առողջության հետ կապված խդիրները լուծելու հնարավորության բացակայությանը»,- պատմել են դեսպանությունում:
Ինչպես նշված է հայտարարության մեջ, «արդեն կողպեքներ են կախված Մեծ Բրիտանիայի, Վենեսուելայի, Բրազիլիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նիգերիայի, Պակիստանի, Լեհաստանի, Չեխիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի ներկայացուցչությունների դարպասներին, մեկնել է միջազգային հումանիտար կազմակերպությունների ամբողջ օտարերկրացի անձնակազմը»: Այս պահին իրենց երկրներն են ներկայացնում սոսկ ինը դեսպաններ եւ գործերի չորս ժամանակավոր հավատամատարներ, իսկ «այստեղ տակավին գործող դեսպանությունների մեծ մասի անձնակազմը կրճատվել է մինչեւ նվազագույնը», հավելել են ՌԴ-ի դեսպանությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: