
ԿԺԴՀ-ում COVID-19-ի ոչ մի դեպք չեն հայտնաբերել. YTN

ԿԺԴՀ-ի բժիշկները համավարակի սկզբից ի վեր կատարել են կորոնավիրուսի 21,6 հազար պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստ, դրանք բոլորը եղել են բացասական: Ապրիլի 1-ին այդ մասին հաղորդել է Հարավային Կորեայի YTN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալները:
ԿԺԴՀ-ում նախկինի պես վարակման ոչ մի դեպք չկա, նշված է հաղորդագրության մեջ: Նաեւ մատնանշված է, որ մարտի 12-ից մինչեւ 18-ն ընկած շաբաթվա ընթացքում 753 մարդ COVID-19-ի թեստավորում է անցել:
Նրանցից 131-ի մոտ եղել են գրիպի կամ սուր շնչառական վիրուսային վարակի նման ախտանիշեր:
ԿԺԴՀ-ն անցյալ տարվա հունվարից լիովին փակել է իր սահմանները, որպեսզի կանխի կորոնավիրուսային վարակի ներթափանցումը երկիր:
Ավելի վաղ հայտնել էին, որ COVAX միջազգային մեխանիզմի շրջանակում ԿԺԴ-ին կտրամադրվի COVID-19-ի դեմ 1,99 միլիոն դեղաչափ պատվաստանյութ, որից 1,7 միլիոնը պլանավորվում է մատակարարել արդեն մայիսին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: