Բաժիններ՝

Թրամփը չի բացառել ԱՄՆ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը

Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ 2024 թվականին կարող է կրկին առաջադրվել որպես ԱՄՆ նախագահի թեկնածու: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին նա հայտնել է որդու՝ Էրիկ Թրամփի կնոջ՝ Լարա Թրամփին տված հարցազրույցում:

Հարցին, թե արդյոք հույս կա, որ նա կրկին կառաջադրվի 2024-ին որպես նախագահի թեկնածու՝ Թրամփն ասել է. «Դուք կարող եք հույս ունենալ: Ես դա կարող եմ ասել»:

«Մենք սիրում ենք մեր երկիրը, մենք պետք է օգնեն մեր երկրին»,- հավելել է նա:

Թրամփի գնահատմամբ, իր վարչակազմին հաջողվել է հաջողություններ գրանցել մասնավորապես Իրանի, Հյուսիսային Կորեայի և Չինաստանի հետ հարաբերություններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս