«Քարվաճառի վերաբերյալ հարցին անդրադարձել եմ այն օրերին տիրող, նաև այսօր աշխարհաքաղաքական իրողությունների կոնտեքստում». Հովիկ Աղազարյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ով օրերս հայտարարել էր, թե Քարվաճառը հայկական չէ, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հակառակն ասաց՝ Քարվաճառը հայկական է:

«Ուզում եմ անդրադառնալ իմ ընկեր և հրամանատար Սասուն Միքայելյանի, պատգամավոր Թագուհի Թովմասյանի և մեր շատ հայրենակիցների արտահայտած անհանգստությունների հետ կապված, ուզում եմ ասել հետևյալը՝ իմ հարցազրույցում ես Քարվաճառի վերաբերյալ հարցին անդրադարձել եմ այն օրերին տիրող, նաև այսօր աշխարհաքաղաքական իրողությունների կոնտեքստում: Որևէ մեկը չի կարող իմ խոսքի մեջ գտնել նշույլ անգամ, որը կարող է տանել այն մտքին, որ ես կասկածի տակ եմ դնում Քարվաճառի հայկական պատկանելիության հարցը: Իհարկե, Քարվաճառը հայկական է»,- շեշտեց պատգամավորը:

Թեմայի հետ կապված այլ հարցերի Հովիկ Աղազարյանը չպատասխանեց:

Նշենք, որ երեկ 168.am-ի հետ զրույցում ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն ասել էր, որ ինքը դուխով ասում է, որ Քարվաճառը հայկական է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930