
Ռոնալդուի դեն նետած թևկապի համար պահանջում են 2,5 միլիոն եվրո

Հայտնի է դարձել, թե որքան են ակնկալում ստանալ բարեգործական աճուրդի կազմակերպիչներն այն թևկապի համար, որը Պորտուգալիայի ազգային հավաքականի և «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նետեց խոտածածկին 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Սերբիայի դեմ խաղի վերջում (2։2): Երբ մրցավարը չհաշվեց Ռոնալդուի գոլը, նա բարկացավ, դեն նետեց թևկապը և հեռացավ խաղադաշտից:
Ըստ Corriere dello Sport-ի՝ «Միասին կյանքի համար» բարեգործական կազմակերպությունը, որը միջոցներ է հայթայթում Սերբիայում ողնաշարի մկանային ատրոֆիայով (SMA) 6 ամսական տղայի համար, ցանկանում է մոտ 2,5 միլիոն եվրո ստանալ Ռոնալդուի թևկապի համար:
Աճուրդը կտևի երեք օր: Կազմակերպության ավագի թևկապը հանձնել է Բելգրադի մարզադաշտի աշխատակիցը, ով այն վերցրել էր խաղից հետո:
Սիրարփի Աղաբաբյան