Բաժիններ՝

Մարտի 15-ի դրությամբ Արցախից տեղահանված 24456 անձ է ժամանակավոր բնակվում Հայաստանում

Արցախից տեղահանված 6306 ընտանիք` 24456 անձ է ժամանակավոր բնակվում Հայաստանում: Այս մասին հայտնում են Արցախի Օպերատիվ շտաբից:

«2021 թվականի մարտի 15-ի դրությամբ ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի կողմից ըստ շրջանների և համայնքների կատարած նախնական հաշվարկը՝ ՀՀ-ում ժամանակավոր (փաստացի) բնակվող Արցախից տեղահանված բնակչության թվաքանակի վերաբերյալ.

Քաշաթաղ. 2720 ընտանիք՝ 10329 անձ

Հադրութ. 2388 ընտանիք՝ 8579 անձ

Շահումյան. 540 ընտանիք՝ 2772 անձ

Շուշի. 410 ընտանիք՝ 1632 անձ

Մարտունի. 96 ընտանիք՝ 424 անձ

Ասկերան. 95 ընտանիք՝ 411 անձ

Մարտակերտ. 57 ընտանիք՝ 309 անձ

Ընդամենը՝ 6306 ընտանիք՝ 24456 անձ։

Օպերատիվ շտաբի կողմից պարբերաբար թարմացվող տվյալները պարբերաբար ներկայացնելու ենք ձեր ուշադրությանը»,- հայտնում են շտաբից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս