Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 586, մահվան՝ 18 նոր դեպք
Հայաստանում մարտի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 586 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 183 713-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 3348 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Մարտի 21-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 857 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 18 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4205-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 312 է, ընդհանուր առողջացածներինը՝ 168 289, փաստացի բուժվողներինը՝ 11 219 (մեկ օրում ավելացել է 256-ով): Մեկ օրում արվել է 4965 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 804602 թեստ: