«Նիկոլականությունը բաժանվում է 3 ստերիոտիպի՝ «աբիժնիկներ», դալալներ և «կիսաբաց լուսամուտների» ժողովուրդ…». Նաիրա Զոհրաբյան
Այսօր ամենաակտուալ հարցը սա է՝ լավ, էս ժողովուրդը չի հասկանո՞ւմ, որ Նիկոլը դավաճան է և նա հայրենիք է հանձնել։ Ո՛չ, չի հասկանում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Նիրա Զոհրաբյանը:
«Ժողովրդին մի՛ մեղադրեք
30 տարի մենք կերտեցինք «կիսաբաց լուսամուտների» ժողովուրդ:
Այսօր ամենաակտուալ հարցը սա է՝ լավ, էս ժողովուրդը չի հասկանո՞ւմ, որ Նիկոլը դավաճան է և նա հայրենիք է հանձնել։
Ո՛չ, չի հասկանում։
Որովհետև անցած 30 տարիների ընթացքում մենք հետևողականորեն ժողովրդից սարքեցինք կիսաբաց լուսամուտների ու սերիալների հասարակություն։
30 տարի ժողովրդից վերցվեց քաղաքացի լինելու իրավունքը, ժողովրդին որպես ֆասթ-ֆուդ ու ուղեղի չիզքեյք կերակրեցինք դյուրամարս սերիալներով ու կիսաբաց լուսամուտներով, ովքեր պետք են գալու միայն որպես ընտրական մատերիալ։
Ժողովրդին բթացնող էդ սերիալները երկնողներին տվեցինք պետության բարձր մրցանակներ, որ շարունակեն մարդու միջից ջնջել քաղաքացուն։
Ու վերջապես ստացվեց։
Նիկոլականությունը բաժանվում է 3 ստերիոտիպի՝ «աբիժնիկներ», ովքեր պատրաստ են Նիկոլի հրահանգով անգամ իսլամ ընդունել, միայն թե նախկինները չգան, դալալներ, ում համար թուրքի հետ էժան առևտուրը կորսված Արցախից և զոհերի արյունից բարձր մատերիա է և երրորդ ստերիոտիպը՝ «կիսաբաց լուսամուտների» ժողովուրդ, ովքեր իսկապես չեն հասկանում, որ մենք հայրենիք ենք կորցրել ու որ վաղը կորցնելու ենք նաև մեր պետականությունը։
Չեն հասկանում, որովհետև 30 տարի մենք հետևողականորեն այդ մարդկանց հոգուց ջնջեցինք քաղաքացուն ու էդ դատարկ տարածությունը ոչնչով չլցրեցինք։
Եվ ուրեմն՝ մեղավոր ենք բոլորս»։