Բաժիններ՝

«Ուղղակի հրաշալի է»․ Կլոպը՝ «Ռեալի» հետ խաղի մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է իր կարծիքով Չեմպիոնների լիգայի վիճակահանության վերաբերյալ, որի արդյունքում «Լիվերպուլը» քառորդ եզրափակչում հանդիպելու է  «Ռեալին»:

Զույգի հաղթողը կխաղա կամ «Պորտուի», կամ «Չելսիի» հետ: Նայում ես այլ թիմերի և մտածում՝ օ Աստված իմ։ Մյուս բոլոր թիմերը նույնպես շատ  ուժեղ են: Անհամբեր սպասում եմ խաղերին:

Մենք խաղացել ենք  «Ռեալի» հետ ընդամենը երկու տարի առաջ՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Դժվար գիշեր էր մեզ համար, ուստի հաճելի է կրկին հնարավորություն ունենալ խաղալ նրանց հետ:

Գիտեմ, որ հիմա այլ փուլ է, գումարած` մենք չգիտենք, թե որտեղ ենք խաղալու, բայց ամեն ինչ կարգին է: Եթե ​​հանդիպումը Բուդապեշտում է, ապա ամեն ինչ կարգին է: Դա մեզ հարմար է: Հուսանք, որ «Էնֆիլդում» նույնպես տնային խաղը հիանալի կլինի:

Այնպես որ, ոչ, ես ոչ մի վատ բան չեմ կարող ասել: Ուղղակի հրաշալի է»,- ասել է Կլոպը:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս