Բաժիններ՝

Քրեակատարողական հիմնարիկի մոտից ոստիկանություն բերման ենթարկվածի մոտ ափիոն ու մարիխուանա կար

Մարտի 16-ին ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, «Հրազդան» ՔԿՀ ծառայողների հետ քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքից, թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, բերման ենթարկեցին Հրազդան քաղաքի Դուրյան փողոցի 68-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց երկու փաթեթ դեղնականաչավուն, յուրահատուկ հոտով բուսական զանգված և մեկ փաթեթ գորշ գույնի զանգված։

Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը թմրամիջոց է, պահում է իր օգտագործման համար:

Նշանակվել է փորձաքննություն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031