Երգիչ Մհեր Արմենիան կմասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին. tert.am

Երգիչ Մհեր Արմենիան կմասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին։ Այս մասին Tert.am-ին հայտնեց նա՝ նշելով, որ ընտրություններին մասնակցելու են իր հիմնադրած, նորաստեղծ «Ազգի ձայն» կուսակցությամբ, որի համանախագահն է Մհերը։

Երգիչը նշեց, թե կուսակցության ծրագրերի, քայլերի մասին այս պահին ոչինչ ասել չի կարող, սակայն կուսակցության համագումարի օրը՝ ապրիլի 21-ին, կներկայացնեն բոլոր մանրամասները։

Նրա խոսքով՝ կուսակցությունում շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներ ևս կան․ «Այս պահին անունները նշել չեմ կարող, դա կլինի անակնկալ։ Լինելու են ոչ միայն շոու բիզնեսի, այլև տարբեր ոլորտի ներկայացուցիչներ, որոնք հեղինակություն են իրենց ոլորտներում»,-ասաց նա։

Հարցին՝ արդյո՞ք ընտրություններին մասնակցելու են որպես առանձին քաղաքական ուժ, թե՞ հնարավոր է՝ դաշինք կազմեն այլ ուժերի հետ, Մհերն ասաց, թե այս պահին հստակ ասել չի կարող․ «Այդպիսի քննարկում չկա, բայց չի բացառվում՝ նման որոշում կայացվի»,-նշեց երգիչը։

Նրա խոսքով՝ «Ազգի ձայնը» պետականամետ, ազգային ընդդիմադիր ուժ է․ «Մեր գաղափարախոսությունն ազգային է, դրա շուրջ ենք հավաքվում, ռադիկալ ընդդիմություն չենք, պետականամետ ուժ ենք»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031