Ժոան Լապորտան ընտրվել է «Բարսելոնա»-ի նախագահ
Կատալոնական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախագահ է ընտրվել Ժոան Լապորտան:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 58-ամյա փաստաբանը, ով նախկինում ևս գլխավորել է ակումբը, հավաքել է 57,25% (12333 ձայն): Բացի Լապորտայից ընտրությանը մասնակցում էին նաև Վիկտոր Ֆոնտին, որը հավաքել է 31,31%-ը (6745 ձայն) և Տոնի Ֆրեյշային՝ 10,24%-ը (2207 ձայն):
Ժոան Լապորտանը «Բարսելոնա»-ի նախագահի պաշտոնին եղել է 2003-2010 թվականներին: Այս տարիներին կատալոնական ակումբը 4 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում:
Մինչ այս նախագահում էր Խոսեպ Մարիա Բարտոմեուն, ով այդ պաշտոնին էր սկսած 2014 թվականից: