«Բարսելոնան» և Սուարեսը կրկին սկանդալի կենտրոնում են
«Բարսելոնան», այնուամենայնիվ, գումար է ստացել հարձակվող Լուիս Սուարեսի «Ատլետիկո» տեղափոխվելու համար, պնդում է Diario Sport-ը՝ տրանսֆերային փաստաթղթերին հղումով:
Հաղորդվում է, որ մադրիդյան ակումբը «բլաուգրանային» 5 միլիոն եվրո է վճարել անցման համար, ինչպես նաև կարող է կատալոնացիներին վճարել մինչև վեց միլիոն եվրո տարբեր բոնուսների տեսքով:
Ավելի վաղ «Բարսելոնան» հաղորդել էր ընդամենը 6 միլիոն եվրո բոնուսների մասին:
Ենթադրվում է, որ գործարքի իրական գինը չի բացահայտվել, քանի որ Սուարեսը ցանկանում էր անվճար մեկնել, քանի որ «Բարսելոնան» չցանկացավ խաղացողին պահել ակումբում պայմանագրի վերջին տարվա ընթացքում:
Այնուամենայնիվ, ակումբները համաձայնվեցին վճարել 5 միլիոն եվրո՝ առանց խաղացողին տեղեկացնելու:
«Բարսելոնայում» 6 տարի խաղալուց հետո Սուարեսը տեղափոխվեց «Ատլետիկո»: Ընթացիկ մրցաշրջանում նա Լա լիգայի 19 խաղերում դարձել է 16 գոլի հեղինակ և լավագույն ռմբարկուն է:
Սիրարփի Աղաբաբյան