Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք․ ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 18-ի ցերեկը, 19-ին, 21-ի գիշերը առանձին շրջաններում, 20-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: Փետրվարի 21-ի ցերեկը, 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-ի ցերեկը, 21-22-ն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Փետրվարի 18-ի ցերեկը, 19-ին դադարներով սպասվում է թույլ ձյուն: Փետրվարի 20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, փետրվարի 21-ի ցերեկը, 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի փետրվարի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան` 13.90C (1996 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան` -14.90C (1994 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան` -0.20C