Բաժիններ՝

«Արա՜ Նիկոլ, ասել եմ, կրկնում եմ, դու մեռել ես, մենակ թե թաղմանդ օրը հայտնի չի…». Գևորգ Պետրոսյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլն անցնում ա բոլոր սահմանները

Արա՜, ա՜յ ապիկար, էս ինչ տեռոր ես անում անզեն ու ազատ ցուցարարների հանդեպ։

Արդեն լկտիությունը հասել ա էն աստիճանի, որ կարմիր գդակավոր ձրիակերը (խոսքը ոչ բոլորի մասին է) բերման ա ենթարկում ռազմագերու կամ անհետ կորած զինվորի ծնողի՞ն, արա՜…

Այսինքն՝ իր բալին բանակ ուղարկած ծնողն իրավունք չունի՞ պայքարել էդ բալին գտնելու համար, ու քո ուղղակի ցուցումով կարմիր գդակավորները վշտի մեջ գտնվող ծնողին մի հատ էլ ծեծելով տանում են ոստիկանություն…

Արա՜ Նիկոլ, ասել եմ, կրկնում եմ, դու մեռել ես, մենակ թե թաղմանդ օրը հայտնի չի…

Էն «հերոս» տղուդ էլ ասա պատրաստ ըլնի, ասում են՝ երկրորդ պատերազմն ա սպասվում…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս